
Սևանի Գեղամա փողոցը հիմնանորոգվում է. շինարարությունը կավարտվի 2025-ին
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում սկսվել են Գեղամա փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Նախատեսվում է նորացնել մայթեր, եզրաքարեր, դիտահորեր, տեղադրել մետաղական խողովակներ, իրականացնել ջրամեկուսացում և ճանապարհի ամբողջական նոր պատվածք ապահովել։ Նոր ասֆալտապատված տարածքի մակերեսը կազմելու է շուրջ 3840 քմ։
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։
Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 70 միլիոն դրամ է, որի կեսը տրամադրում է պետությունը, մյուս կեսը՝ համայնքը։ Շինարարությունը կատարում է «Ճան-Շին» ՍՊԸ-ն։
Սա Սևանում ընթացող քաղաքային բարեկարգման մի մաս է։ Մինչ այս արդեն հիմնանորոգվել են Սպանդարյան, Կարմիր բանակի, Օրբելի և Իսահակյան փողոցները։ Հաջորդիվ կվերանորոգվեն նաև Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա և Սյունյաց փողոցները։
Դրանք իրականացվում են ՀՀ կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ՝ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։