ՀայաստանՄշակույթ

Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների ցուցահանդեսը

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ «Մերկուրի» մշակութային կենտրոնում, բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես՝ «Հունական և Հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» թեմայով։

Ներկայացվել է շուրջ 100 աշխատանք՝ 5-18 տարեկան երեխաների մասնակցությամբ, որոնք ընդգրկված են եղել «Universe Art» միջազգային փառատոնում։

Ցուցահանդեսին հաջորդել են «Ավետիս» հայկական պարային համույթի կատարումները։

Ցուցահանդեսը նպատակ ունի ստեղծել հայկական և հունական մշակույթների երկխոսություն, զարգացնել երեխաների ստեղծագործական հմտությունները և նրանց արվեստը ներկայացնել միջազգային հարթակներում, միաժամանակ խթանել երիտասարդների մեջ մշակութային ինքնագիտակցությունն ու տաղանդի զարգացումը:

Սեդա Մարտոյան