
Արմավիրում բացահայտվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հերթական ստուգումների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է տուֆի ապօրինի հանքագործության դեպք։
Պարզվել է, որ Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողը հանել է մոտ 26 խորանարդ մետր տուֆ, սակայն հանույթը կատարվել է այն տարածքից, որը նախատեսված չէ արդյունահանման համար։ Այսինքն՝ աշխատանքները դուրս են եկել օրինական թույլտվության սահմաններից։
Մասնագետներն արդեն հաշվարկել են, թե ինչ տնտեսական վնաս է հասցվել հողային ռեսուրսներին այս գործողության արդյունքում։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, և հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ հնարավոր հանցագործության փաստով։