ՀայաստանՌազմական

Տավուշի մարզում սահմանային վերահսկողությունը իրականացնում են սահմանապահ զորքերը

Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի որոշ հատվածներում սահմանապահ ծառայությունն իրականացնում են ավելի քան 20 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին հայ-վրացական համաժողովի պատվիրակների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչ, գնդապետ Մանվել Մայիլյանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի ապրիլին Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար-Բաղանիս տեղամասերում սահմանազատում է կատարվել շուրջ 12.7 կիլոմետր տարածքում։ Նրա տեղեկացմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստորաբաժանումներից պահպանության են ընդունել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի շփման գծի Բերքաբեր-Կիրանց և Կիրանց-Ոսկեպար միջանկյալ չսահմանազատված մոտ 7,6 կիլոմետր երկարությամբ տեղամասը։ 

Մանվել Մայիլյանը հավելել է, որ սահմանապահները ծառայությունն իրականացնում են կահավորված բաց դիտակետերից, զինված հրաձգային զենքով (ԱԿ-74 պահեստատուփը կցված չէ զենքին), առանց զրահաբաճկոն և սաղավարտ։

Հիշեցնենք, որ սահմանազատման գործընթացը սկսվել է 2024 թվականից և մինչ այժմ ծավալվել միայն Տավուշի մարզում