ՀայաստանՊատահար

Ավտովթար Իսակովի պողոտայում. թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ հունիսի 19-ին, առավոտյան մոտավորապես ժամը 08:50-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Իսակովի պողոտայում։ Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով, նախնական տվյալներով, տուժածներ չեն եղել։

Սակայն ավտոբուսի վարորդը ղեկին է գտնվել ոչ սթափ վիճակում։ Իրավապահները նրան տեղում ենթարկել են սթափության փորձաքննության, որի արդյունքներով հաստատվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ 23 համարի ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունենում։ Մայիսի 16ին կրկին վթար էր տեղի ունեցել, որի արդյունքում 8 անձ տուժել էր։

Սեդա Մարտոյան