
Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ
Հունիսի 20-ին, առավոտյան ժամը 08:00-ից 09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ գնդակոծության արդյունքում վնասվել է մեկ բնակելի տուն։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ Ներքին Հանդը գտնվում է սահմանին մոտ, և այս տարածքում պարբերաբար գրանցվում են նման միջադեպեր։