
Երևանում մեքենան վրաերթի է ենթարկել երեք անչափահասի
Հունիսի 21-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի Հրազդանի կիրճում տեղի է ունեցել վրաերթ։ «Nissan» մակնիշի ավտոմեքենան ճանապարհը հատող երեք անչափահասի է հարվածել։
Վարորդը չի փորձել փախչել դեպքի վայրից, ինքն է ահազանգել շտապօգնություն։ Երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Բժիշկներին հաջողվել է նրանց դուրս բերել շոկային վիճակից և փրկել կյանքը։
Վրաերթի ենթարկվածներն են 14-ամյա Համլետ Ն.-ն, 16-ամյա Ալեքս Ս.-ն և 14-ամյա Գագիկ Մ.-ն։ Պարեկները պարզել են, որ վարորդը եղել է սթափ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։