ՀայաստանՍպորտ

Հայ շախմատիստները կիսում են առաջին հորիզոնականները Մումբայում

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025 մրցաշարի վեց խաղափուլերից հետո հայ շախմատիստները շարունակում են հանդես գալ հաղթական խաղերով։

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը վաստակել են 5.5 միավոր և այս պահին կիսում են առաջինից հինգերորդ հորիզոնականները։


Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ, ուստի առաջիկա պարտիաները վճռորոշ կլինեն։
Aurionpro մրցաշարը համախմբել է ավելի քան 100 շախմատիստ աշխարհի տարբեր երկրներից՝ ձևավորելով բարձր մրցակցային դաշտ։

Հաջորդ խաղափուլերը կանցկացվեն հունիսի 22-ից 24-ը։

Սեդա Մարտոյան