ՀայաստանՊատահար

Հրդեհ Իսակովի պողոտայում.այրվել է ավտոմեքենա, կա վիրավոր

Հունիսի 22-ին՝ ժամը 14:42-ին, Երևանի Իսակովի պողոտայում բռնկվել է հրդեհ։

Ամբողջովին այրվել է «Jeep» մակնիշի ավտոմեքենա։

Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ բոցավառվող մեքենայից։ Դեռևս չպարզված վնասվածքներով նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Տեղեկությունների համաձայն՝ տղամարդը եղել է գիտակից վիճակում։
Հրդեհը մեկուսացվել է մոտ 11 րոպեում՝ ժամը 14:53-ին, և ամբողջությամբ մարվել՝ 14:57-ին։ Ավտոմեքենան լրջորեն վնասվել է։

Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ Երևանի փրկարարական վարչությունից, և իրականացվել են հրդեհը մարելու աշխատանքներ։

Քննություն է ընթանում՝ հրդեհի պատճառները պարզելու համար։

Սեդա Մարտոյան