
Արենի համայնքում անցկացվելու է «Տադի շորվա» մշակութային փառատոնը
Հունիսի 28-ին Արենի համայնքում տեղի կունենա «Տադի շորվա» փառատոնը։ Այն արդեն երկրորդ տարին է իրականացվում։
Փառատոնի նպատակը Արենի համայնքի պատմամշակութային ժառանգության հռչակումը և պահպանումն է։
Արենի համայնքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանի խոսքով փառատոնի շրջանակներում նախտեսվում է խոհարարական հմտությունների ցուցադրություն։
Լինելու են 40 ից ավելի տաղավարներ, որտեղ ներկայացվելու են ինչպես Արենի համայնքի խոոհանոցային ժառանգությունը, այնպես էլ Արցախիի, Գյումրու ավանդական ճաշատեսակները։
Փառատոնի գլխավոր ուտեստը «Տադի շորվա»ն է, (տատիկի ապուր), որը այս տարի մասուրով և սպիտակաբանջարով ապուրն է։ Այն համայնքի ավանդական կերակուրներից է։
Միջոցառման ընթացքում սպասվում է նաև խոհարարական մրցույթ և համերգային ծրագրեր։
Հիշեցնենք, որ նախորդ տարի փառատոնին մասնակցել է 3000-ից ավելի մարդ։