
Երկրաշարժ Մարտունու մոտակայքում. ցնցումը զգացվել է նաև հարակից գյուղերում
Հունիսի 25-ին, ժամը 21:35-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ցնցման էպիկենտրոնը գտնվել է Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 1.9, իսկ էպիկենտրոնում ուժգնությունը գնահատվել է 2—3 բալ։
Ցնցումը զգացվել է Մարտունիում, ինչպես նաև Լիճք և Երանոս գյուղերում՝ մոտ 2 բալ ուժգնությամբ։
Ըստ նախնական տվյալների՝ վնասներ կամ տուժածներ չկան։