ԱռողջությունՀայաստան

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ինչը 2-ով պակաս է նախորդ 14 օրվա համեմատ։ Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը կազմել է 11%։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 2025 թվականի հունիսի 25-ի զեկույցի համաձայն՝ մոնիթորինգի ցուցակում ավելացել է կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակի ևս մեկ ենթատեսակ՝ XFG անվանումով։ Այն արդեն իսկ տարածված է 38 երկրում։ Առաջին անգամ ենթատեսակը հայտնաբերվել է Կանադայում, այնուհետև արագ տարածում է ստացել ԱՄՆ-ում և Ասիայի մի շարք երկրներում։

ԱՀԿ տվյալներով՝ XFG ենթատեսակը հանրային առողջապահության տեսակետից ունի ցածր ռիսկայնության մակարդակ։ Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, իրականացվում է շարունակական մշտադիտարկում։