
Հայաստանում հոգեմետ դեղերի էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրումը հետաձգվեց
Հայաստանում հոգեմետ նյութեր պարունակող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրումը կիրագործվի ոչ թե հուլիսից, այլ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Այս մասին որոշում է կայացրել Հայաստանի կառավարությունը։
Առողջապահության նախարարությունը պատճառաբանում է, որ համակարգը առաջին անգամ է ներդրվում, և դրա ամբողջական գործարկումը պահանջում է լրացուցիչ ժամանակ՝ տեխնիկական խնդիրները հաղթահարելու, ռիսկերը գնահատելու և բժշկական հաստատությունները լիարժեք նախապատրաստելու համար։
Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը նախատեսվում է ներդնել փուլ առ փուլ։ Նախագծի հեղինակները նշում են, որ սա կնվազեցնի ինչպես բժիշկների ծանրաբեռնվածությունը, այնպես էլ քաղաքացիների համար սպասվող հնարավոր բարդությունները։
Հիշեցնենք, որ դեղերի՝ դեղատոմսով դուրս գրման մասին օրենքը ընդունվել է 2019 թվականից։