ՀայաստանՍպորտ

Էրիկ Պապիկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն

Մինչև 15 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նոր հաջողություններ են գրանցել։

57 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան երկու հայ մարզիկներ՝ Էրիկ Պապիկյանը և Տիգրան Կոլոտյանը։ Արդյունքում, Էրիկ Պապոյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ Տիգրան Կոլոտյանը դարձավ փոխչեմպիոն։

Բացի այդ, բրոնզե մեդալներ նվաճեցին ևս երեք հայ ըմբիշներ՝ Համլետ Անտոնյանը 62 կգ քաշային կարգում, Արեն Միրզոյանը 52 կգ քաշային կարգում և Արեն Փիրուզյանը 44 կգ քաշային կարգում։

Սեդա Մարտոյան