
Հրդեհ Ծարավ Աղբյուրի փողոցում․ տարհանվել է 350 բնակիչ
Հունիսի 27-ի առավոտյան՝ ժամը 04:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում։
Հրդեհը որակավորվել է բարդության «Թիվ 2» կանչով։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շենքից տարհանվել է շուրջ 350 բնակիչ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհի հետևանքով այրվել են ավտոմեքենաներ, սակայն կրակի տարածումը կանխվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգ։ային կենտրոնի օպերատիվ խմբերն ու մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:00-ին, մարվել՝ 8։30-ին։ Այրվել են վեց ավտոմեքենա, որից երկուսը՝ մասամբ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ և շինության այլ հատվածներ։