
Կառավարությունը լուծարում է Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել լուծարել Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում գտնվող Լիճքի միջնակարգ դպրոցը, քանի որ 2024 թվականի ուսումնական տարում այնտեղ աշակերտներ չեն հաճախել, և դասարաններ չեն կազմվել։ Նմանատիպ իրավիճակ է նաև Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում, որտեղ 0-6 տարեկան դպրոցահասակ երեխաներ չեն գրանցված։ Ավելի վաղ՝ 2018 թվականի կառավարության որոշմամբ լուծարվել էր նաև Տաշտունի միջնակարգ դպրոցը և միավորվել Լիճքի դպրոցի հետ։
Կառավարության որոշմամբ՝ Լիճք և Տաշտուն գյուղերի երեխաները կսովորեն Վարդանիձորի միջնակարգ դպրոցում։ Նրանց տեղափոխումը կիրականացվի պետության միջոցներով։
Միևնույն ժամանակ՝ ծրագրի հիմնավորման մեջ նշվում է, որ գյուղական բնակավայրերում կարող են գործարկվել նաև ցանցային դպրոցներ։ Սա նշանակում է, որ իրար մոտ գտնվող երկու-երեք բնակավայրերի դպրոցները կմիավորվեն որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։
Հարկ է նշել, որ, ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2021 թվականի տվյալների, Սյունիքի մարզի Լիճք գյուղում ապրում է մոտ 100 մարդ, Տաշտունում՝ 50։