ՀայաստանՍնունդ

Հայաստանում ստուգվել են ներմուծված պաղպաղակները․ հայտնաբերվել են խախատումներ

«Կորովկա» ապրանքանիշի պաղպաղակի միայն մեկ արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված նորմերին։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ հավելելով, որ շարունակվում է վերահսկողությունը պաղպաղակի շուկայում։ Այս անգամ ստուգվել են ներմուծված պաղպաղակները։ Դիտարկումներ են իրականացվել պաղպաղակ ներմուծող «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում։

Հետազոտությունների արդյունքներով՝ նմուշներից միայն մեկը՝ Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային պաղպաղակը, որ արտադրվել է 2025 թվականի մարտի 7-ին, չի համապատասխանել անվտանգության նորմերին։ Այդ պաղպաղակի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Մյուս երեք տեսակի պաղպաղակները համապատասխանել են որակական պահանջներին (պլոմբիր վանիլային վաֆլե բաժակով, շոկոլադե պաղպաղակ պլոմբիր վաֆլե բաժակով, պլոմբիր վանիլային մրգային սև հաղարջով ջնարակ միջուկով)։

«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերությանը հանձնարարվել է պաղպաղակի այդ խմբաքանակի վաճառքը դադարեցնել, շուկայից հետ կանչել և ոչնչացնել կամ վերամշակել սահմանված ժամկետում: Հիշեցնենք, որ այդ պաղպաղակները արտադրվում են Կրասնոդարում։

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել նաև հայկական արտադրանքներում և 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակներում խախտումներ էին արձանագրվել։