ՀայաստանՍպորտ

Հայ ըմբիշը հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը դարձել է մինչև 15 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։ 68 կգ քաշային կարգում նա եզրափակիչ գոտեմարտում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչին՝ 9:0 հաշվով, ապահովելով Հայաստանի համար առաջնության առաջին հորիզոնականը։

Մրցաշարն անցկացվել է Իտալիայի Կաորլե քաղաքում։ Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականը ընդհանուր առմամբ հաջող ելույթներ է գրանցել՝ նվաճելով 6 մեդալ և թիմային հաշվարկով զբաղեցնելով երկրորդ տեղը։

Բացի Արամ Սարգսյանի ոսկե մեդալից, երեք ըմբիշներ դարձել են մրցաշարի փոխչեմպիոն։ Արծաթե մեդալներ են նվաճել Վահան Գրիգորյանը (41 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ) և Պավել Նազարյանը (62 կգ)։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Վարդան Սահակյանը (44 կգ) և Գեղամ Եղիազարյանը (52 կգ)։