ՀայաստանՊատահար

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ տարհանվել է 10 մարդ, կա հոսպիտալացված քաղաքացի

Հունիսի 29-ին հրդեհ է բռնկվել Երևանում՝ Սեբաստիայի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանում։ Փրկարարները տարհանել են շենքից 10 քաղաքացու։ Նրանցից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ահազանգը Ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է ժամը 13:00-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 13:36-ին։ Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի կահույքը՝ մոտ 15 քմ մակերեսով, ինչպես նաև ջերմահարվել է շքամուտքի պատը:

Հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից բնակարաններ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։