
Երկրաշարժ Մարտունու մոտակայքում. ցնցումը զգացվել է նաև հարակից բնակավայրերում
Հունիսի 30-ին՝ ժամը 01:51-ին, 2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։
Ցնցումները զգացվել են նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։ Վնասների մասին հաղորդումներ այս պահին չկան։
Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 2–3 բալ։