ՀայաստանՊատահար

Կոտայքի մարզում ապօրինի պահվող գորշ արջը տեղափոխվել է հատուկ խնամքի կենտրոն

Կոտայքի մարզի Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցում ապօրինի պահվող ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջը տեղափոխվել է Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենդանիների խնամքի կենտրոն։

Պարզվել է, որ արջի պահման պայմանները հյուրանոցում չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և կենդանու պահողը չի ունեցել համապատասխան թույլտվություն։

Տեսչական մարմնի և շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում կենդանին տեղափոխվել է մասնագիտական խնամքի տակ գտնվող կենտրոն, որտեղ ապահովվում են նրա բնականոն պայմանները և անվտանգության խիստ չափանիշները։

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն համապատասխան պատասխանատվության միջոցներ։

Սեդա Մարտոյան