ՀայաստանՊատահար

Երկրաշարժ է գրանցվել Թուրքիա–Իրան սահմանին․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 12:53-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Իրան–Թուրքիա սահմանային գոտում։ Այն զգացվել է նաև Հայաստանում՝ Արարատի մարզում՝ մինչև 4 բալ, Վայոց Ձորի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ինչպես հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, ստորգետնյա ցնցումները արձանագրվել են Մակու քաղաքից 28 կմ հյուսիս՝ օջախի 10 կմ խորությամբ։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3.9։

Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։

Նշենք, որ ավելի վաղ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։