
Հայ աշակերտները կենսաբանության օլիմպիադայում նվաճել են 21 մեդալ
Ինդոնեզիայի Բալի քաղաքում հունիսի 26-30-ն տեղի է ունեցել Կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադան։ Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել է Հայաստանի 8 դպրոցի 21 աշակերտ։
Մյուս փուլերը հաղթահարել և եցրափակիչ են անցել 8 երկրի (Հայաստան, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Պերու, Ֆիլիպիններ, Ռումինիա, Թաիլանդ, Վիետնամ) 98 աշակերտ։
Հայաստանի աշակերտները Օլիմպիադային մասնակցել են առցանց ձևաչափով։ 21 աշակերտներն էլ արժանացել են մեդալների՝ 5 ոսկե, 9 արծաթե և 7 բրոնզե։
Հիշեցնենք նաև, որ Կիրառական կենսաբանության նախորդ միջազգային 4-րդ օլիմպիադայում հայաստանյան թիմն առկա ձևաչափով ներկայացել էր 8 մասնակցով և արժանացել 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալների: