
Վարորդական վկայական ստանալը երկու անգամ կէժանանա
Ազգային ժողովը քննարկում է մի նախագիծ, ըստ որի՝ վարորդական վկայականներն ու մեքենայի հաշվառման վկայագրերը հնարավոր կլինի ստանալ թվային տարբերակով։ Եթե քաղաքացին հրաժարվի պլաստիկ քարտից և ընտրի միայն թվային տարբերակը, կվճարի կրկնակի քիչ․
Վարորդական վկայականը թվային տարբերակով ստանալու դեպքում կարժենա 6,000 դրամ փոխարենը՝ 12,000 դրամի։ Իսկ հաշվառման վկայագիրը կարժենա 3000 դրամ 6,000 դրամի փոխարեն։
Նախագծով նախատեսվում է նաև, որ քաղաքացիները կկարողանան այդ փաստաթղթերը ստանալ փոստով՝ առանց որևէ տեղ գնալու։ Եթե ոստիկանն իմանա, որ վարորդը վարելու իրավունք ունի, բայց վկայականը իր մոտ չէ, տուգանք չի լինի։
Նոր օրենքով հնարավոր կլինի նաև գումար վճարել, ապա ընտրել, թե երբ հանձնել տեսական կամ գործնական քննությունը։ Այս տարբերակով քննություն հանձնողները պետք է վճարեն 30․000 դրամ։