
Խուզարկություններ «Տաշիր»-ի գրասենյակում
Հուլիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում։ Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ դրանք կատարվել են «քրեական վարույթի շրջանակում՝ որպես անհետաձգելի քննչական գործողություններ»։
Այնուամենայնիվ, Amnews-ի տեղեկություններով, խուզարկությունները կապված չեն Սամվել Կարապետյանին վերագրվող՝ իշխանությունը զավթելու կոչի գորխի հետ, որի հիմքով նա հունիսի 15-ից կալանավորված է։ Հիշեցնենք, որ այդ քրեական վարույթը հարուցվել է ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով իշխանությունը յուրացնելուն ուղղված հրապարակային կոչերի հիմքով։
Ստացվում է, որ «Տաշիր»-ի գրասենյակներում կատարվող խուզարկությունները առնչվում են այլ՝ առայժմ չբացահայտված գործի։ Կոմիտեն մանրամասներ չի հաղորդում՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը։
Սակայն հաշվի առնելով գործարարի՝ իշխանություններին քննադատող վերջին հայտարարությունները և դրան հաջորդած կալանավորումը, իրավապահ մարմինների գործողությունները շատերի մոտ շարունակում են կասկածներ առաջացնել՝ արդյոք իրավական գործընթացներն ամբողջությամբ զերծ են քաղաքական ազդեցությունից։