
Կաշառք, թմրամիջոց, ձերբակալում․ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը կալանավորվել է
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձը ձերբակալվել է այն պահին, երբ փորձել է ներմուծել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ դատապարտյալից ստացած կաշառքի դիմաց։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսին։ Պարզվել է, որ մայիսի 17-ին դատապարտյալներից մեկը առաջարկել է աշխատակցին իրացնել թմրամիջոց՝ դրա դիմաց կաշառք տալով։ Պաշտոնյան համաձայնվել է ու մայիսի 24-ին ձեռք բերել զգալի չափերի թմրամիջոց, որը մայիսի 25-ին հագուստի մեջ թաքցրած փորձել է ներս տանել հիմնարկ, սակայն ձերբակալվել է ոստիկանության կողմից։
Թմրամիջոցը հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ։
Պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով։ Նա կալանավորվել է։ Դատապարտյալին ևս մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք առաջարկելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակցելու համար։
Քրեական վարույթն ավարտվել է, և գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։