
Ազգային ժողովն ընդունեց բռնությամբ իշխանությանը տիրանալու մասին օրինագիծը․ ընդդիմությունը բոյկոտեց
Հայաստանի Ազգային ժողովը 57 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկած օրինագիծը։ ԱԺ-ին հաստատեց «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» օրինագիծը։ Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվեց մի նյութով, ըստ որի՝ ընդդիմությունը հեղաշրջում էր ցանկանում կատարել։ Հայտնի էին դարձել ընդդիմադիրների ծրագրերն ու դրանց իրականացման հաջորդականությունը։ Դրա մեջ նշվում էին Բագրատ սրբազանի անունը։ Դրա հաջորդ օրը խուզարկություններ սկսվեցին։ Բագրատ սրբազանն ու ևս 15 անձ ձերբակալվեցին։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա երկու ամսով կալանավորվեց։
Նոր օրինագծով իշանությունը նաև ապահովագրեց իրեն հնարավոր ուժերից, ովքեր կարող էին կոչեր անել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված։