ՀայաստանՊատահար

Սյունիքում բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանման դեպք․ պետությանը հասցվել է 63 միլիոն դրամի վնաս

Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածքում բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Պետական եկամուտների կոմիտեն ստացել է տեղեկություններ, որ տվյալ տարածքում իրականացվում են հանքարդյունահանման աշխատանքներ՝ առանց համապատասխան թույլտվության։

Ստուգումնեդի արդյունքում հաստատվել է, որ համայնքի տարածքում գործող կազմակերպությունը, չունենալով ընդերքօգտագործման իրավունք, կատարել է հրաբխային և բազալտանման լեռնային զանգվածների արդյունահանում։

Մասնավորապես, տեղահանվել է շուրջ 6.8 խմ հրաբխային խարամանման լեռնային զանգված, ինչպես նաև մոտ 65.5 խմ բազալտանման զանգված։ Արդյունքում դեգրադացվել է 6.210 քմ մակերեսով տարածք, իսկ պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն դրամի վնաս։

Ձեռք բերված տվյալների հիման վրա կազմվել է արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ։

Բացի այդ, առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ սկսելու հարցի քննարկման համար։

Սեդա Մարտոյան