Ձերբակալվել է «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը
«Կամք» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նրա դեմ քրեական հետապնդում է հարուցվել։
ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի խոսքով՝ Չախալյանը ձերբակալվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչության նախապատրաստում, և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողությունների նախապատրաստում։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Չախալյանը ձերբակալվել է՝ դատարան կալանքի միջնորդություն ներկայացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին իշխանական լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էր փաստաթուղթ՝ ներկայացված որպես «հեղաշրջման պլան», որը հետագայում ակտիվորեն տարածվեց վարչապետի, նրա տիկնոջ և իշխող թիմի ներկայացուցիչների կողմից։ Այդ փաստաթուղթն ուղարկվել էր Քննչական կոմիտե, ինչից հետո իրավապահները սկսեցին խուզարկություններ և ձերբակալություններ «Սրբազան պայքար» շարժման անդամների և այլ ընդդիմադիրների շրջանում։
Նույն գործի շրջանակում կալանավորվել է նաև շարժման առաջնորդ՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
