ԳիտությունՀայաստան

Հայաստանում արդեն հասանելի է Google-ի տեսանյութեր գեներացնող Veo 3 մոդելը

Հայաստանի օգտատերերի համար այժմ հասանելի է Google-ի նորագույն արհեստական բանականության մոդելը՝ Veo 3-ը, որը նախատեսված է տեքստից տեսանյութ ստեղծելու համար։

Այս մասին հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Veo 3-ը միջազգային տեխնոլոգիական հանրության կողմից արդեն անվանվել է «տեսողական AI հեղափոխություն», քանի որ այն կարողանում է տեքստային հրահանգի հիման վրա ստեղծել բարձրորակ, գեղագիտական տեսանկյունից գրավիչ և շատ դեպքերում նաև հուզական տեսանյութեր։

Veo 3-ի նման գործիքների կիրառումը, թեև խոստումնալից է, նաև կարող է պարունակել լուրջ ռիսկեր։ Օգտատերերը կարող են ստեղծել մանիպուլյատիվ կամ կեղծ տեսանյութեր՝ մոլորեցնելով լսարանին և խաթարելով վստահությունը մեդիայի հանդեպ։

Բացի այդ, կա վտանգ, որ այս տեխնոլոգիան կօգտագործվի անձնական տվյալների կամ հանրային դեմքերի կերպարների չարաշահման համար՝ առանց նրանց համաձայնության

Սեդա Մարտոյան