
Ուրցաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է հողերի օտարման գործով
Ուրցաձորի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը 2020-2021 թվականների ընթացքում համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել գյուղնշանակության 30 հողերը օտարելու առաջարկ։ Նա ուղղակի վաճառքի միջոցով չորս հողեր է օտարել և Ուրցաձոր համայնքին պատճառել է շուրջ 55 միլիոն դրամի գույքային վնաս։
Ռաֆիկ Անդրեասյանին հունիսի 16-ին ներկայացվել էր մեղադրանք, որից հետո նա 2 ամսով կալանավորվել է։
Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Արոտավայրերը օտարվել են Ուրցաձորի,Վեդի համայնքի բնակիչներին։ Գործով մեղադրվում է միայն Ռաֆիկ Անդրեասյանը։
Նշենք նաև, որ հողային օրենգրքով արգելվում է վաճառել ինչպես համայնքի վարչական սահմաններում գտնվող արոտավայրերը, այնպես էլ դրանցից դուրս գտնվողները։