
Թումանյան փողոցի հայտնի սննդի կետում խախտումներ են հայտնաբերվել
Երևանի կենտրոնում գործող հանրային սննդի օբյեկտներից մեկում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենիկ մշակման և պահպանման կոպիտ խախտումներ։
Ըստ ստուգման արդյունքների՝ սննդի պատրաստման տարածքում չեն պահպանվել տարրական մաքրության պայմաններ։ Մսի մշակման հատվածում հատակն ու պատերը նորոգ չեն եղել, մակերեսները չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին՝ չբացառելով կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը։ Սննդի թափոնները պահվել են բաց վիճակում, առանց փակված կափարիչների, իսկ մթերքները պահվել են կենցաղային իրերի հետ՝ խախտելով սննդամթերքի պահպանման հիմնական կանոնները։
Ավելին՝ մսի մշակման պահեստում օգտագործվել է ինքնաշեն օդամղիչ համակարգ, որը տեղակայված է եղել պլաստմասե տարայի մեջ՝ առանց որևէ պաշտպանական միջոցի։
Այս խախտումների պատճառով որոշում է կայացվել կասեցնել սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև բոլոր խնդիրների վերացումը։