
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժումներ են իրականացնում
Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա հատման մոտ ապամոնտաժվում են մի շարք կառույցներ։ Ինչպես նշել է Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության պետ Ավետիք Բաբայանը, ապամոնտաժվում են այն կառույցները, որոնք ապօրինաբար եռն կառուցել, Երևանին պատկանող հողի վրա։
Եթե մի քանի օր առաջ այդ սրճարանում կարելի էր տեսնել սուրճ խմող երիտասարդների, հիմա արդեն սրճարանը և դրա կողքին գտնվող սրճարանը այլևս չեն գործի։ Ապամոնտաժվում են Square One, BBQ, Wasabi և «Զովք» սուպերմարկետի դիմացի հատվածը։ Աշխատանքները սկսվել են կեսօրից հետո և շարունակվում են մինչև հիմա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ապամոնտաժվում է չորս շինություն և այդ աշխատանքները քաղաքապետարանի աշխատակիցների աջակցությամբ իրականացնում են ապօրինի կառույցների սեփականատերերը: Ծառայության պետ Ավետիք Բաբայանը նշեց, որ վաղը ապամոնտաժման աշխատանքները շարունակվելու են Էրեբունի վարչական շրջանում։
Լուսանկարները՝ Աբովյան փողոցից։




