ՀայաստանՊատահար

Կանիաշիր գյուղում ավտովթար է տեղի ունեցել․ կա զոհ

Հուլիսի 8-ին Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարը ողբերգական հետևանքներ է ունեցել։ Բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների մեքենաները։

Դեպքի վայրից ստացված տեղեկություններով՝ «Opel»-ի ուղևորը մահացել է։ Բացի այդ, չորս տուժածներ տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Նրանց վիճակի և ինքնության մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։

Միջադեպից հետո դեպքի վայր են մեկնել փրկարարները, որոնք հոսանքազրկել են մեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և օգնել շտապօգնության ծառայությանը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը Amnews-ին հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու մասով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձերբակալված անձ չկա:

Նշենք նաև, որ Կանիաշիրը միանում է հիմնական ճանապարհին բավական նեղ ոլորանով, որը շատերը գերազանցում են առանց վարման արագությունը վերահսկելու։

Սեդա Մարտոյան