«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը կմեկնարկի օգոստոսի 23-ին
Ֆետիվառ զբոսաշրջային-երաժշտական փառատոնը այս տարի կմեկնարկի օգօստօսի 23-ին։ Այնուհետև տեղի կունենա սեպտեմբերի 13-ին և 21-ին։
Փառատոնը մարզային է և այս տարի կանցակցվի Արարատի, Կոտայքի և Արմավիր մարզերում։
Ֆեստիվառը ուղեկցվում է տաղավարային ցուցադրություններով, երաժշտությամբ, հետաքրքիր միջոցառումներով։ Այս տարի օգօստոսի 23-ին որպես արտիստ երգելու է Սարո Թովմասյանը։ Երեկոյան ժամը 7-ից մեկնարկելու է հիմնական համերգը։ Փառատոնի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին, որպես արտիստ երգելու է Հարութ Փամբուկչյանը, իսկ արդեն սեպտեմբերի 21-ին Արմավիր քաղաքում ելույթ կունենա Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը՝ տարբեր արտիստների ուղեկցությամբ։
Ծրագրի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան նաև այցելելու շրջակա պատմամշակութային վայրեր և հուշարձաններ։
Միջոցռումներ սկսվելու են ժամը 12-ից։
Հիշեցնենք, որ փառատոնը արդեն երրորդ տարին է անցկացվում։ Նախորդ տարի միջոցառմանը մասնակցել են 100․000-ից ավելի մարդ։