ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյան–Ալիև նոր հանդիպում՝ Աբու Դաբիում. ի՞նչ է սպասվում խաղաղության օրակարգում

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կրկին հանդիպելու են։ Այս անգամ՝ հուլիսի 10-ին, Աբու Դաբիում։ Տեղեկությունը տարածել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ աշխատանքային այցով։

Նախքան Ալիևի հետ հանդիպումը, Հայաստանի վարչապետը կհանդիպի նաև ԱՄԷ նախագահի՝ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Փաշինյան–Ալիև հանդիպումը կայանալու է հենց խաղաղության գործընթացի շրջանակում։ Չնայած որ խոսքը ոչ թե միջազգային ֆորումի, այլ երկկողմ բանակցության մասին է, այս հանդիպումը մեծ ուշադրության է արժանանում՝ հաշվի առնելով վերջին զարգացումները Հայաստանում։

Ավելի վաղ՝ մայիսին, երկու ղեկավարները հանդիպել էին Ալբանիայի Տիրանայում, բայց էական փոփոխություններ այդ հանդիպումից հետո չեն հնչել։