
Երևանում կասեցվել է «DG» ապրանքանիշի մսամթերքի մեկ տեսակի արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակի արտադրությունը։
Պատճառը՝ նմուշում սանիտարական նորմերին չհամապատասխանող մեծ քանակությամբ մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների (ՄԱՖԱնՄՔ) հայտնաբերումն է, ինչը վտանգավոր է սպառողների առողջության համար։
Նշված արտադրատեսակը, որի ապրանքանիշն է «DG», արտադրվել է 2025 թվականի հունիսի 29-ին։
Տեսչական մարմնի կողմից «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին տրվել է հստակ կարգադրագիր, որով պահանջվում է դադարեցնել նշված խմբաքանակի իրացումը, շուկայից հետ կանչել այդ ապրանքը և ոչնչացնել։