ՀայաստանՊատահար

Ահաբեկչության նախապատրաստության կասկածանքով 7 անձ ձերբակալվել է

Երևանում ահաբեկչության նախապատրաստության և ապօրինի զինամթերքի շրջանառության դեպքով քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 7 անձ։ Նրանցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ և 335-րդ հոդվածների հիման վրա իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (հեռակառավարվող պայթուցիչ), դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, նռնակի պայթուցիչ, վառոդ, ռադիոկապի սարքեր, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր։

Իրավապահները ներկայում իրականացնում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է։

Սեդա Մարտոյան