
Մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրում է Գեղամ Մանուկյանի տան խուզարկության դեպքը
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում կատարված խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման դեպքի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի գրասենյակը։
Ավելի ուշ փաստաբանները ՄԻՊ թեժ գծին հայտնել են, որ ձերբակալվել և քննչական վարչություն են տեղափոխվել մի քանի անձ, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը։ Նշվել է, որ փաստաբանները չեն կարողանում տեսակցել իրենց ձերբակալված վստահորդներին։
Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով իրավիճակը, տեղում պարզաբանումների համար Քննչական վարչություն է ուղարկել արագ արձագանքման խումբ։ Դեպքը գտնվում է պաշտպանի անմիջական վերահսկողության ներքո։ Ըստ անհրաժեշտության, աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ անդամներ Վահագն Մաթինյանի, Գևորգ Մուրադյանի և Արսեն Մարտոյանի տներում։ Արսեն Մարտոյանն ու Տարոն Մանուկյանը ձերբակալվել են։