
Հեղուկ գազի գինը կարող է իջնել․ Վրաստանից հեղուկ գազով բեռնատարների հոսքը Հայաստան շարունակվում է
Հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ վերջին 4 օրվա ընթացքում Հայաստան է ժամանել ընդհանուր 143 մեքենա։ Հարկ է նշել, որ գազատարները անցակետում մնացել են շուրջ մեկ շաբաթ։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին հայտնի դարձավ՝ Վրաստանի տարածքում ավելի քան 100 գազատար մեքենա կանգնած է մուտքի թույլտվության բացակայության պատճառով, ինչի հետևանքով Հայաստանով անցնող հեղուկ գազի մատակարարումները խաթարվել են։ Արդյունքում՝ երկրում հեղուկ գազի գինը կտրուկ աճել է։
Ներկայումս հայաստանյան գազալցակայաններում հեղուկ գազի գինը հասել է 170 դրամի: Նախքան գազատարների մուտքի արգելքը այն կազմում էր շուրջ 120 դրամ։