ՀայաստանՊատահար

Դպրոցի տնօրենը և հաշվապահը շուրջ 8 միլիոն դրամ են յուրացրել

Վայոց ձորի Վարդահովիտ համայնքի հիմնական դպրոցի տնօրենը մեղադրվում է շուրջ 8 միլիոն դրամի յուրացման համար։

Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ տնօրենը, օգտվելով իր պաշտոնից, 2021–2023 թվականներին պարբերաբար հանձնարարել է դպրոցի հաշվապահին ավել գումարներ հաշվարկել և վճարել իր ու մոր անվամբ։ Այսպիսով, դպրոցին պատճառվել է առանձնապես խոշոր վնաս։

Տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար, իսկ հաշվապահին՝ օժանդակության համար։ Երկուսն էլ ընդունել են մեղքը։

Քրեական վարույթն ավարտվել է, գործը ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։

Սեդա Մարտոյան