ՀայաստանՍպորտ

Հայ պատանի բռնցքամարտուհիները նվաճեցին 4 արծաթ և 2 բրոնզ Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի պատանի բռնցքամարտիկ աղջիկները հանդես են եկել Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով վեց մեդալ։ Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, մեր մարզուհիները մայրցամաքային մրցաշարում գրանցել են ուշագրավ արդյունք՝ 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնել են 46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանը, 50 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, 57 կգ քաշային Անահիտ Հարությունյանը և 75 կգ քաշային Վիկտորիա Սահակյանը։ Նրանք եզրափակիչներում արժանի պայքար են մղել՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 48 կգ քաշային Նանա Բալասանյանը և 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը, որոնք, մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում պարտություն կրելով, երրորդ տեղն են գրավել իրենց քաշային կարգերում։

Սեդա Մարտոյան