
Շրջակա միջավայրի նախարարը ազատվել է պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Նախագահի հրամանագրում նշվում է, որ որոշման հիմքում վարչապետի առաջարկն է՝ Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն։
Հակոբ Սիմիդյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերից՝ շուրջ երեք տարի։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Շրջակա միջավայրի նախարարի նոր պաշտոնակատար է նշանակվել Համբարձում Մաթևոսյանը։
Նա լայն փորձ ունի պետական կառավարման համակարգում։ 2018-2021 թվականներին ղեկավարել է Արմավիրի մարզպետարանը, այնուհետև 2021-2022թթ․ զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։ Մինչ նոր նշանակումը՝ Մաթևոսյանը վարչապետի գլխավոր խորհրդականն է եղել։