
Երևանի գերեզմանատները կպարսպապատվեն ծառերով
Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սկսել է նոր ծրագիր՝ քաղաքի գերեզմանատների պարսպապատման ժամանակավոր կամ փոքրածավալ կառուցվածքները փոխարինելու համար կանաչապատ զանգվածներով։ Նախաձեռնության առաջին փուլը մեկնարկել է Դավթաշենի գերեզմանատնից, որտեղ տնկվել է ճապոնական սոֆորա ծառատեսակի շուրջ 40 ծառ։
Սոֆորայի ծառերը աչքի են ընկնում իրենց բարձր չորադիմացկությամբ և փոշեկլանիչ հատկություններով, ինչը թույլ է տալիս բարելավել օդի որակը և կանխարգելել մթնոլորտային աղտոտվածության տարածումը գերեզմանատների հարակից տարածքներում։
Ծրագիրը շարունակական բնույթ է կրում, և հաջորդ փուլերում նախատեսվում է այդպիսի աշխատանքներ իրականացնել նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։