
Հայերը նախընտրում են բիզնես վարել ֆրանսիացիների և ամերիկացիների հետ
Հայաստանցիների շրջանում բիզնես գործընկեր ընտրելիս նկատվում են որոշակի փոփոխություններ։ «Կովկասյան բարոմետր» 2024 թվականի հարցման տվյալներով՝ հարցվածների մեծամասնությունը նախընտրում է համագործակցել ֆրանսիացիների (75.6%) և ամերիկացիների (67.9%) հետ։ Այս ցուցանիշներով նրանք գլխավորում են ցանկը։
Առաջին հնգյակում են նաև չինացիները (65.3%), իտալացիները (63.9%) և հնդիկները (63.7%)։ Եթե 2021-ին հնդիկները 7-րդ տեղում էին, ապա այս տարի նրանք մտել են հնգյակի մեջ՝ փոխարինելով ռուսներին։
Հարցման համաձայն՝ ամենաքիչ ցանկալի գործընկերներն են ադրբեջանցիները (6.4%), թուրքերը (12.2%) և հրեաները (28.7%)։ Այս տվյալներն անփոփոխ են մնացել համեմատած նախորդ տարիների հետ։
Հարցումն իրականացվել է «Կովկասյան հետազոտական ռեսուրսների կենտրոնի» կողմից և ներկայացնում է Հայաստանի բնակչության վերաբերմունքը տարբեր ազգերի նկատմամբ՝ բիզնես միջավայրում համագործակցելու համատեքստում։