ՀայաստանՍոցիալական

Ուրցաձորի նախկին համայնքապետը ազատ է արձակվել կալանքից

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա ազատ է արձակվել կալանքից և այժմ գտնվում է տնային կալանքի տակ։

Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել էր հունիսի 17-ին, որից հետո կալանավորվել էր։ Նա մեղադրվել էր չորս հողեր օտարելու և Ուրցաձոր համայնքին շուրջ 55 միլիոն դրամի գույքային վնաս պատճառելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Գործով քննությունը շարունակվում է։

Սեդա Մարտոյան