
Վթար լուսադեմին. մարդատարը բախվել է կայանած բեռնատարին, կա տուժած
Օգոստոսի 2-ի առավոտյան՝ ժամը 05։20-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել։ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ԶԻԼ» բեռնատարին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում։
Հարվածից հետո «ՎԱԶ»-ի վարորդը մնացել է մեքենայի մեջ արգելափակված։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները։ Տարածքը սահմանազատելուց, մեքենաները հոսանքազրկելուց և գազի բալոնների փականները փակելուց հետո փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են դուրս բերել վիրավոր վարորդին։
Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են բուժհաստատություն։