
Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կարևոր հաղթանակ է գրանցել Հայաստանի հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ Եղիշե Մոսեսյանը (71 կգ):
Եղիշեն 9:7 հաշվով հաղթանակ է տարել իր թուրք մրցակցի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Ավելի վաղ Եղիշեն արդեն հաղթել էր նաև ռուս մրցակցին։
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ։