ՀայաստանՍոցիալական

Վարդաշենում ապրող ընտանիքները քաղաքապետարանից պահանջում են լուծել իրենց խնդիրը

Երևանի Վարդաշեն թաղամասում՝ բազմաբնակարան հանրակացարանի վթարային սենյակներում ապրող 18 ընտանիք կրկին եկել էին քաղաքապետարան։ Նրանց պահանջը նույնն է՝ իրենց բնակավայրում օձեր ու կարիճներ կան։ ք լռությամբ չեն հանդուրժում անտարբերությունը՝ իրենց տուն անվանած կիսաքանդ շենքում վաղուց արդեն կյանքի վտանգ կա, իսկ իշխանական խոստումները մնում են միայն օդում։

Վարդաշենի հանրակացարանի այս մասն ամռանն ավելի վտանգավոր է դառնում։ Բնակիչները վախենում են անգամ դռնից դուրս գալ, որովհետև օձերը մթնելուն պես սողում են պատերով, հատակով, անգամ՝ մահճակալների տակ։

Բնակիչները պատմում են, որ ամիսներ առաջ, երբ իրենք արդեն մի քանի անգամ բարձրացրել էին այս խնդիրը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպման ժամանակ հանձնարարել է Էրեբունիի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին այցելել տարածք, տեսնել իրավիճակը և լուծումներ առաջարկել։ Բայց, ինչպես ասում են բնակիչները, ոչ մի այց տեղի չի ունեցել, ոչ մի լուծում չի քննարկվել։

Այս պատմության կենտրոնում ընդամենը 18 ընտանիք է։ 18 ընտանիք, որոնց գոյությունը վտանգված է՝ բառի բուն իմաստով։ Եվ հենց այդ պատճառով էլ հարցը զուտ սոցիալական չէ։ Սա հանրային անվտանգության խնդիր է, քաղաքային անտարբերության վկայություն և՝ պետական հմուտ անգործության հետևանք։