
Հայաստանի աշակերտները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում
Մաթեմատիկայի 32-րդ միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները ձեռք են բերել 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Մրցույթը տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը։ Մրցույթին մասնակցել են 73 համալսարանի 434 ուսանողներ տարբեր երկրներից։
Հայաստանի թիմի անդամներից՝ Ռուբեն Համբարձումյանն ու Վահրամ Ասատրյանը արժանացել են ոսկե մեդալների, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը` բրոնզե։
Թիմի ղեկավարն է եղել Ալբերտ Գևորգյանը, իսկ մարզիչների կազմում՝ Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Տիգրան Հակոբյանը և Ալբերտ Գևորգյանը։